Լրահոս 24/7

Աննա Հակոբյանը Տավուշի մարզում է

Հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ։ Այցը մեկնարկել է «Իջևանի» բժշկական կենտրոնից:

Տիկին Աննա Հակոբյանին դիմավորել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդիկ Գրիգորյանը: Վերջինս Հակոբյանին տեղեկացրել է, որ հիվանդանոցի հին 2 մասնաշենքերը նորոգվել են բժշկական կենտրոնի միջոցներով, իսկ տեխնիկական վերազինման հարցում աջակցել են բարերարները:

«Իջևան» բժշկական կենտրոնի վերակառուցված և վերազինված 2 մասնաշենքերը 10 օր է, ինչ գործում են:

Վարչապետի տիկինը շրջել է բուժկենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, բուժկենտրոնի հնարավորություններին:

Տիկին Հակոբյանը բուժում ստացողներից հետաքրքրվել է նրանց առողջական վիճակի, մատուցված ծառայությունների մասին, առողջություն մաղթել նրանց:

Աննա Հակոբյանը շրջել է նաև երկրորդ մասնաշենքում, որտեղ համակարգչային շերտագրման (տոմոգրաֆիայի) նոր սենյակն է:

Տիկին Հակոբյանը շնորհավորել է բուժանձնակազմին՝ մասնաշենքերի վերաբացման և նման որակի սարքավորում ունենալու առիթով, հույս հայտնել, որ այս ամենը կօգնի մարզի բնակիչներին որակյալ ծառայություն ստանալ:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

8 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

9 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

9 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

9 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

10 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

10 hours ago