Լրահոս 24/7

Պուտինը հետաքրքրված չէ Ուկրաինայի հետ բանակցություններով

«Պուտինը շահագրգռված չէ Ուկրաինայի հետ լուրջ բանակցություններով և շարունակում է մաքսիմալիստական ​​նպատակներ հետապնդել՝ շարունակելով պատերազմն իր հռետորաբանության համաձայն». հոկտեմբերի 26-ի իր զեկույցում գրում է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW): 

Պուտինը, հանդիպելով ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հետ, ասել է, որ Ուկրաինան «կորցրել է իր ինքնիշխանությունը», և ԱՄՆ-ն «այն օգտագործում է որպես զենք»՝ ընդդեմ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի։

Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ընդլայնել է այս թեման՝ հոկտեմբերի 26-ին ասելով, որ Ուկրաինան կորցրել է որպես պետություն գոյություն ունենալու ունակությունը, «օկուպացված է ՆԱՏՕ-ի կողմից» և «դարձել է Միացյալ Նահանգների գաղութը»։ 

«Նման բառապաշարը անհամատեղելի է հրադադարի շուրջ հավասար պայմաններով բանակցությունների հետ, էլ չասած հակամարտության կարգավորման մասին». կարծում են ISW-ի վերլուծաբանները։ 

Նրանց կարծիքով՝ Կրեմլը դեռևս ձգտում է Ուկրաինայում ռազմական հաղթանակի և Կիևում ռուսամետ ռեժիմի հաստատմանը։

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում…

10 hours ago

«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի…

10 hours ago

ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայով մատակարարվող…

10 hours ago

Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ…

10 hours ago

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

11 hours ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

11 hours ago