Լրահոս 24/7

Հայաստանը դարձել է Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ անդամ

Եվրոպական միգրացիոն ցանցի ղեկավար կազմի 34-րդ նիստի շրջանակում Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ստորագրել է Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով միանալու վերաբերյալ փաստաթուղթ։ Կազմակերպությունը Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և պատկան մարմինների հետ։

Ցանցի խորհրդի՝ 2008թ. որոշմամբ՝ կազմակերպության նպատակ է սահմանվել միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելը։ Այն նաև կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու հանրության լայն շերտերի համար:

Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրեն Մոնիկ Պարիան նշել է, որ Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ երկրների ցանկն ընդլայնվում է, ինչն ուրախալի է, քանի որ նոր միգրացիոն իրադրության պայմաններում հնարավոր է դառնում միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված մոտեցումների որդեգրումը։ «ԵՄՑ մանդատը ծածկում է միգրացիայի կառավարման ոլորտի բոլոր կողմերը, այդ թվում՝ ԵՄ առաջնահերթությունները, և այս ոլորտում բարեհաջող համագործակցությունը կբարձրացնի ապագա միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը»,- նշել է նա։

ՄԾ պետ Ա․ Ղազարյանը նշել է, որ միգրացիայի ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը ակտիվ է և բազմակողմ, և Հայաստանի կառավարության համար միգրացիոն հարցերով սերտ հագաործակցությունը ԵՄ-ի հետ առաջնահերթություն է։

«Նշված փորձառության և դրա դրական ազդեցության հիման վրա Հայաստանը փորձում է լրացուցիչ ուղիներ գտնել ԵՄ-ի հետ հարաբերությունների և համագործակցության բարելավման համար։ Այս համատեսքտում կարևոր է համագործակցությունը Եվրոպական միգրացիոն ցանցի հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ ԵՄՑ-ին միանալը արդիական, հավաստի, օբյեկտիվ և համադրելի տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում, որը արժեքավոր կլինի Հայաստանի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այն հասանելի կդարձնի ԵՄ ողջ փորձագիտական պրակտիկան միգրացիայի և ապաստանի վերաբերյալ:

«Մեր անդամակցությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն. ոչ ԵՄ անդամ երկրի տրամադրած լրացուցիչ տվյալները կարող են նպաստել միգրացիայի և ապաստանի մարտահրավերներն ավելի լավ հասկանալուն, հատկապես ԵՄ-ի արևելյան հարևանության տարածաշրջանի վերաբերյալ»,- նկատել է Արմեն Ղազարյանը։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

12 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago