Լրահոս 24/7

Աշխատանքային այցով ՀՀ է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը

ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նրան ոստիկանությունում ընդունել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

ՀՀ ոստիկանության պետը, Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ողջունելով Յուրգեն Շթոքին, բարձր է գնահատե; Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում։

Վահե Ղազարյանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստեղծման 30-ամյակը։ Նա ընդգծել է, որ առավել ակտիվ համագործակցություն է իրականացվում հանցավորության այնպիսի ոլորտների դեմ պայքարում, ինչպիսիք են կիբերհանցավորությունն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կազմակերպված հանցավորությունը և այլն։ ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել շարունակել ջանքները՝ ուղղված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշել է կարևոր համագործակցության մի քանի ուղղություն։ Նա նշել է, որ 2023 թվականին լրանում է Ինտերպոլի 100-ամյակը, և կառույցի արդյունավետ գործունեության գրավականն անդամ-պետություններում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների աշխատանքն ու սերտ համագործակցությունն է։ Յուրգեն Շթոքը խոսել է նաև հանցավորության նոր տեսակների մասին։ Կողմերը քննարկել են դրանց դեմ պայքարին վերաբերող հարցեր։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Խոսվել է նաև քրեական ոստիկանության կազմում ստեղծված ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող նոր ստորաբաժանման գործունեության և արձանագրված արդյունքների մասին։ Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը Վահե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, որտեղ ծանոթացել է ստորաբաժանման աշխատանքին։ ՀՀ ոստիկանության պետը, ողջունելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի անձնակազմին, շնորհավորել է 30-ամյակի կապակացությամբ։ Նա նշել է, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն միջազգային հանցավորության դեմ պայքարում իր ուրույն տեղն է գրավել Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ների շարքում և արժանի հեղինակություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի ոստիկանության, նաև այլ իրավապահ մարմինների ու գերատեսչությունների շրջանում։

Շնորհավորական խոսք է ասել նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նա ընդգծել է բյուրոյի կողմից իրականացվող կարևոր աշխատանքը, շնորհակալություն հայտնել համագործակցության համար, ինչի նպատակն աշխարհն ավելի ապահով դարձնելն է։ Ելույթ է ունեցել նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը։ Ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Ինտերպոլի գլխավոր քարտուղարին ու ՀՀ ոստիկանության պետին բարեմաղթանքների համար՝ նշելով, որ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում բյուրոն կշարունակի պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրել է գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով ու հուշանվերներով։

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

12 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

13 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

14 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

14 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

14 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

14 hours ago