Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկություններ է հայտնել Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ՝ հոկտեմբերի 20-26-ի դրությամբ:
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 22-24-ը, Շենգավիթում՝ հոկտեմբերի 20-ին և 24-ին և Նոր Նորքում՝ հոկտեմբերի 20-24-ը։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան» ,-ասված է հաղորդագրության մեջ։