Լրահոս 24/7
28.10.2022

ԱՀ անվտանգության երաշխավորը հայկական պաշտպանունակ ԶՈՒ-ն են ու ՀՀ զարգացած տնտեսությունը. Բաբաջանյան

ԱՀ անվտանգության երաշխավորը հայկական պաշտպանունակ ԶՈՒ-ն են ու ՀՀ զարգացած տնտեսությունը. Բաբաջանյան

Հայաստանն ունի առնվազը երկու թշնամի՝ Ադրբեջանը և Թուրքիան և մեկ հակառակորդ՝ Ռուսաստան։ Առաջին երկուսը Հայաստանի և հայության ֆիզիկական գոյության թշնամին են, Ռուսաստանը՝ հայկական պետականության։

Դրանցից երեքի դեմ Հայաստանը կռվեց 2020-ին՝ կարծելով, թե կռվում է միայն երկուսի դեմ՝ ցավալիորեն նրանցից մեկին՝ Ռուսաստանին մենք շարունակում ենք դաշնակից համարել։

Այս մասին գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ  Հայաստանը Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո ձեռք է բերել կարևորագույն դաշնակիցներ, ովքեր ի տարբերությւոն մեր թշնամիների և հակառակորդների, ի տարբերություն դաշնակից Ռուսաստանի, ՀԱՊԿ դաշնակից երկրների, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և գործնական քայլերով աջակցում են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին։

«Ռուսաստանը դեմ է դաշնակից Հայաստանին մեկնված արևմտյան ձեռքի գոյությունից։ Հայաստանը արևմտյան երկրների օգնությամբ իր անվտանգությունը պետք է ապահովի միաժամանակ Ադրբեջանից, Թուրքիայից և Ռուսաստանից։

Արցախի անվտանգության երաշխավորը հայկական միացյալ պաշտպանունակ զինված ուժերն են, ու Հայաստանի շահութաբեր, զարգացած տնտեսությունը։ Հայաստանը պաշտպանական կարողություն պետք է ստեղծի՝ արդիական զենքով, տեխնոլոգիայով, զինվորական անձնակազմով։

Ռուսաստանին Հայաստանի սահմանների պաշտպանությունը վստահելը, կամ Արցախում խաղաղապահական առաքելության մանդատ տալը տանում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի կործանման։

Հողն ավազի պես շարունակելու է ոտքի տակից հոսել, եթե չսթափվենք։

Հայաստանի կառավարությունը պետք է միանշանակ ու աներկբա հայտարարի, որ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ՀՀ ռազմաքաղաքական ու տնտեսական պարտավորությունները անկախաբար ընտրելու ազատությունը, ինչպես նաև կենսականորեն անհրաժեշտ սահմաններում Արցախի հայկականության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի են, ու որ Հայաստանի պետությունը հետամուտ է դրանց։

Հայաստանի և սփյուռքի քաղաքական կուսակցությունները, քաղաքական ամբողջ դաշտը պետք է աջակցեն այդ հայտարարությանն ու իրենց քաղաքական պայքարն ուղղեն դրանց իրականացմանը», – գրել է Բաբաջանյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է