Հայաստանն ունի առնվազը երկու թշնամի՝ Ադրբեջանը և Թուրքիան և մեկ հակառակորդ՝ Ռուսաստան։ Առաջին երկուսը Հայաստանի և հայության ֆիզիկական գոյության թշնամին են, Ռուսաստանը՝ հայկական պետականության։
Դրանցից երեքի դեմ Հայաստանը կռվեց 2020-ին՝ կարծելով, թե կռվում է միայն երկուսի դեմ՝ ցավալիորեն նրանցից մեկին՝ Ռուսաստանին մենք շարունակում ենք դաշնակից համարել։
Այս մասին գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ Հայաստանը Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո ձեռք է բերել կարևորագույն դաշնակիցներ, ովքեր ի տարբերությւոն մեր թշնամիների և հակառակորդների, ի տարբերություն դաշնակից Ռուսաստանի, ՀԱՊԿ դաշնակից երկրների, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և գործնական քայլերով աջակցում են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին։
«Ռուսաստանը դեմ է դաշնակից Հայաստանին մեկնված արևմտյան ձեռքի գոյությունից։ Հայաստանը արևմտյան երկրների օգնությամբ իր անվտանգությունը պետք է ապահովի միաժամանակ Ադրբեջանից, Թուրքիայից և Ռուսաստանից։
Արցախի անվտանգության երաշխավորը հայկական միացյալ պաշտպանունակ զինված ուժերն են, ու Հայաստանի շահութաբեր, զարգացած տնտեսությունը։ Հայաստանը պաշտպանական կարողություն պետք է ստեղծի՝ արդիական զենքով, տեխնոլոգիայով, զինվորական անձնակազմով։
Ռուսաստանին Հայաստանի սահմանների պաշտպանությունը վստահելը, կամ Արցախում խաղաղապահական առաքելության մանդատ տալը տանում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի կործանման։
Հողն ավազի պես շարունակելու է ոտքի տակից հոսել, եթե չսթափվենք։
Հայաստանի կառավարությունը պետք է միանշանակ ու աներկբա հայտարարի, որ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ՀՀ ռազմաքաղաքական ու տնտեսական պարտավորությունները անկախաբար ընտրելու ազատությունը, ինչպես նաև կենսականորեն անհրաժեշտ սահմաններում Արցախի հայկականության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի են, ու որ Հայաստանի պետությունը հետամուտ է դրանց։
Հայաստանի և սփյուռքի քաղաքական կուսակցությունները, քաղաքական ամբողջ դաշտը պետք է աջակցեն այդ հայտարարությանն ու իրենց քաղաքական պայքարն ուղղեն դրանց իրականացմանը», – գրել է Բաբաջանյանը։
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…