ԹԻՎ 1 ՍՏՈՒԴԻԱ

ՌԴ-ն չէր հաշվարկել, որ ՀՀ-ն կարող է Արևմուտքի համար շատ կարևոր հենման կետ դառնալ տարածաշրջանում

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։

Պարոն Բաբաջանյանը նշեց, որ արդեն տևական ժամանակ հայ-ռուսական մաքուր հարաբերություններ գոյություն չունեն, գոյություն ունի ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված որևէ հարց այլևս համաձայնեցնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Նա նաև հավելեց՝ նրանք հույս ունեին, որ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը կարող է անմիջապես գլխատվել, հայ ժողովուրդն էլ խնդրանքով կդիմի Ռուսաստանին` միութենական կազմում ընդգրկվելու համար. այս երկրորդ մասը տեղի չի ունեցել. և Ռուսաստանը հայ ժողովրդին չի ներում այդ երկրորդ մասը ձախողելու համար:

«Տպավորություն ունեմ, որ ՀՀ իշխանութունները անհրաժեշտ ռազմավարական շրջադարձը կամ այդ շրջադարձն իրագործելու որոշումը կայացրել է, և իրենք ինձ համար բոլորովին անհասկանալի պատճառներով, հարմար պահն են փորձում գտնել` այդ մասին ազդարարելու համար:

Ես շատ ոգևորված եմ Արարատ Միրզոյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, բայց ես ուզում եմ տեսնել` ի՞նչ են հաջորդելու դրանց, այդ հայտարարություններն արդյո՞ք ապահովված են մյուս մեր գործընկերների հետ այնպիսի աշխատանքով, որոնք հնարավոր սրացումը, էսկալացիան կարող են արժանիորեն չեզոքացնել:

Ռուսաստանն ուղղակի չէր հաշվարկել, որ Հայաստանը կարող է Արևմուտքի համար շատ կարևոր հենման կետ դառնալ տարածաշրջանում, և առհասարակ` ռուս-թուրքական մերձեցման պատճառը Արևմուտքը կկարողանա հայտնաբերել հենց Հարավային Կովկասում և Արցախում:

Առաջիկայում ես կարծում եմ լավ հարաբերություններ են բացվելու ԱՄՆ-ի հետ համագործակցության ուղղությամբ, շատ հնարավոր է, որ ՀՀ վարչապետը այցելի Վաշինգտոն` ժողովրդավարության գագաթնաժողովին, լուրջ ջանքեր են գործադրվում, որպեսզի ԱՄՆ-ի պետքարտուղարը այցելի Հայաստան, և դրան կարող է հաջորդել շատ կարևոր մեկ այլ պատմական այց, մենք դրա մասին կխոսենք հաջորդ անգամ»,- եզրափակեց պարոն Բաբաջանյանը։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

3 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

8 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

13 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

20 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago