

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ կդրվի սահմանազատման գործընթացի միջոցով, և Երևանը հետևողականորեն գնալու է այդ ճանապարհով: Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցին:
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերը կլուծվեն, քանի որ երկու կողմերը միմյանց հետ ստորագրել են իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ:
‹‹Ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում, և սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն: Սա շատ հստակ արձանագրում է, և մենք դա արել ենք շատ վաղուց. այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու: Մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխան տարածքները››,-նշել է վարչապետը:
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն արձագանքել է փոքր ու միջին բիզնեսից 0 տոկոս հարկ գանձելու՝ «Մեր…