ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը Մատվիենկոն ասել է.
«Ռուսաստանը հանդես է եկել և հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որպեսզի երկու պետությունները հանգեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։
Նա հիշեցրել է «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթը՝ շեշտելով. «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն»։