Հոկտեմբերի 31-ին ժամանակավորապես կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը. այս մասին տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունից։
«Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։