Հայաստանում մեկնարկում է Համաշխարհային Հայկական Գագաթնաժողովը։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այս կապակցությամբ գրառում է արել իր կայքէջում. «Սիրելի բարեկամներ, վաղվանից կարող եք միանալ Համաշխարհային Հայկական Գագաթնաժողովին և հետևել մեր քննարկումներին: Կարող եք նաև մասնակցել խոսնակներին հարցեր հղելով»: