ԵՄ անդամ երկրները և Եվրախորհրդարանը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել օրենքի ընդունման շուրջ, որը 2035 թվականից փաստացի կարգելի ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը Եվրամիությունում։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, հաղորդվում է Եվրախորհրդարանի կայքում։
ԵՄ երկրների և Եվրախորհրդարանի բանակցողները պետք է հաստատեն նոր օրենքը, ըստ որի՝ ավտոարտադրողները մինչև 2035 թվականը պետք է հասնեն CO² արտանետումների 100%-ով կրճատման։














