«Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։
Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։
Նախատեսվում են առանձին զրույցներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև»։ Այդ մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական տելեգրամ ալիքը։














