Լրահոս 24/7
28.10.2022

Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային փոփոխությունների են ենթարկվում. վարչապետ

Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային փոփոխությունների են ենթարկվում. վարչապետ

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակը և հանդիպման վայրը, ովքեր ուզում են և պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ և իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջմղմանն, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանը և ռազմավարական զարգացմանը որպես 21-րդ դարի մարտահրավերների համարժեք, արդիական պետություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի անցկացումը և նրա բոլոր մասնակիցներին:

«Հայաստան-սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքը իրավամբ սպասված և տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից: Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետև գլոբալ գործընթացներն են պարտադրում նման փոփոխություններ:

Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե՛ հեղափոխությունը, թե՛ պատերազմը առիթ էին, որ մենք արձանագրեինք ակնհայտը: Իսկ ակնհայտ է այն, որ ժամանակը անխուսափելի ազդեցություն է թողնում նաև հայկական սփյուռքի էության և բովանդակության վրա: Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթվա 7 օրը անցկացնել վեց տարբեր աշխարհամասերում:

Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկյանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանյութ ուղարկել և ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրվա մեջ 24 ժամ:

Ի՞նչ է նշանակում համայնքային կյանք մի պայմաններում, երբ հայ գրականությունը, հայկական մամուլը, գրքերը ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, և ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խոսել ցանկացած այլ հայի հետ, գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար պայմաններում, երբ Հայաստանը ինտերնետի հասանելիությամբ ու ազատությամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարևոր է բոլորիս համար»,- ընդգծեց վարչապետը:

Երկրի ղեկավարի կարծիքով՝ այս հարցերի պատասխանները Հայաստանի Հանրապետության և սփյուռքի հարաբերություններում շատ բան են փոխելու:

«Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է և նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը, ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որն ունի: Իսկ եթե ունի, նշանակում է՝ մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-սփյուռք հարաբերություններում»,- շեշտեց վարչապետը:

Ամենամեծ սխալն, ըստ վարչապետի, այն է, որ Հայաստան-սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսում, ընթանում և ավարտվում է բոլորին հայտնի կամ ինչպես ընդունված է ասել՝ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով:

«Սա, իհարկե, վատ չէ, սա նույնիսկ լավ է, բայց անթերի չէ այն իմաստով, որ չի ընդլայնում ինքներս մեր և աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները: Սա էլ իր հերթին հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք և արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասել է թե՝ օգտվենք հնարավորություններից և կառավարենք մարտահրավերները:

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը տեղի է ունենում պայմաններում, երբ աշխարհի, տարածաշրջանի, նույնիսկ ինքներս մեր մասին շատ պատկերացումներ, երազանքներ սասանվել են, երբեմն՝ նույնիսկ փլուզվել: Մեր առաջարկն ու պատկերացումն է ոչ թե մնալ այդ փլատակների տակ, այլ փորձել գտնել նոր հնարավորություններ, փորձել հատկապես Հայաստանի Հանրապետությունը դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, նոր մոտեցումների ձևավորման և զարգացման մի հարթակ, առանցքում ունենալով Հայաստանի անկախ, ինքնիշխան, անվտանգ, ազատ, զարգացած, ժողովրդավարական Հանրապետությունը, որովհետև ցանկացած հայ, գլոբալացվող աշխարհի ցանկացած վայրում կարող է ունենալ ցանկացած բան՝ բարեկեցություն, աշխատանք, փող, ընտանիք և բացառություն է միայն մեկ բան և այդ մեկ բանը Հայաստանի Հանրապետությունն է, որի քաղաքացի լինելու հպարտությունը և երջանկությունը կրում են դահլիճում ներկա մարդկանց մեծամասնությունը»,- եզրափակեց վարչապետը:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է