ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը քննարկում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտում Հարավային Կովկասի տարածաշրջանն ուսումնասիրող շուրջ երկու տասնյակ մասնագետների հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։
Դեսպան Մակունցը անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որին հաջորդել է հարց-պատասխան։














