Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստից առաջ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեի հետ։
«Զրուցել ենք Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցության նոր, հնարավոր ուղղությունների մասին։ Հատկանշել եմ, որ մեր երկրները հարաճուն տնտեսություններ են, և որ մենք հավատարիմ ենք տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության զարգացմանը։ Հստակ է, որ երկու երկրներն էլ ունեն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ և կարողություն»,- գրել է Ավանեսյանը:














