Լրահոս
29.10.2022

 Դժվարին թվացող խնդիրների լուծումները ամենևին մեր հնարավորություններից վեր չեն. Ավինյան

 Դժվարին թվացող խնդիրների լուծումները ամենևին մեր հնարավորություններից վեր չեն. Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում շեշտեց, որ ՔՊ համագումարը տեղի է ունենում մեր պետության համար բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ կանգնած ենք արտաքին մարտահրավերների առաջ։

Նրա խոսքով․ «Սակայն այս ճգնաժամը մեզ չպետք է վախեցնի, չպետք է վհատեցնի։ Դժվարին թվացող խնդիրների լուծումները ամենևին մեր հնարավորություններից վեր չեն: Եւ այժմ մեզանից պահանջվում է ընդամենը մեկ բան՝ համախմբվել և չընկրկել պատասխանատվություն ստանձնելուց մեր և մեր երկրի ապագայի համար:

4 տարի առաջ մեզ հաջողվեց պետության ներքաղաքական կյանքում խոշորագույն փոփոխություններ իրականացնել: Այսօր Հայաստանում անցկացվում են ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ, որոնք աներևակայելի էին դարձել վերջին 2 տասնամյակների ընթացքում։ Քաղաքացիական Պայամանգիրն իր մեծ դերն է ունեցել այդ գործընթացում և յուրաքանչյուր կուսակցություն կհպարտանար այսպիսի նվաճմամբ»:

Ավինյանը նշեց, թե ժողովրդավարությունն իրենց կուսակցության քաղաքական հավատամքն ու հենասյունն է։ «Եւ սա ուղղակի գեղեցիկ բառեր չեն։ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը իր հիմնադրման օրվանից անշեղորեն առաջ է մղել ժողովրդավարական արժեքների վրա հենված գաղափարախոսություն, և մենք այսօր բոլորս մասնակից ենք լինելու ժողովրդավարական կուսակցական ընտրություններին։ 

Սակայն մեր խնդիրը չի սահմանափակվում ներկուսակցական համակարգերի կայացմամբ։ Մենք հաստատուն քայլերով պետք է Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնենք, և որևէ դեպքում չպետք է թույլ տանք, որ լինի վերադարձ դեպի նախկին արատավոր կարգեր և բարքեր»։

Ըստ նրա, հիմնադրման օրվանից կուսակցությունում չեն եղել արգելված թեմաներ, և յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու և դրա համար պայքարելու հնարավորությունը ունեցել է․ «Չկա ու չպետք է լինի պարտադրված միակարծություն։ Չկա ու չպետք է լինի ազատ մտածողության սահմանափակում։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է կարողանանք հաշտեցնել կուսակցության ներսում եղած տարաբևեռ կարծիքները, համատեղ գտնել լուծումներ ի նպաստ մեր երկրի և ժողովրդի»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է