Լրահոս
29.10.2022

Ռուսաստանը այլևս ոչ միայն չի ցանկանում, այլև չի կարողանում կատարել համաձայնագրային պարտավորությունները. Ա. Սարգսյան

Ռուսաստանը այլևս ոչ միայն չի ցանկանում, այլև չի կարողանում կատարել համաձայնագրային պարտավորությունները. Ա. Սարգսյան

Հայկական տարբերակը՝ այսօրվա ու վաղվա

Բոլորը խոսում են ռուսական տարբերակի մասին, ոչ ոք ստույգ չգիտի՝ ինչ տարբերակ է: Բոլորը խոսում են արևմտյան տարբերակի մասին, ոչ ոք ստույգ չգիտի՝ ինչ տարբերակ է: Իսկ իմ կարծիքով՝ պետք է խոսել հայկական տարբերակի մասին, որ աշխարհաքաղաքական տուրբուլենտության իրավիճակում անվտանգ, քաղաքակիրթ, զարգացող երկիր, և՝ այդ երկրների ընտանքում լինելն է։ Երկվա ու վաղվա ընտրության մեջ պետք է ընտրել վաղը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ոչ միայն այն պատճառով, որ երեկը վերադարձ չունի, այլև այն պատճառով, որ ըստ երեկի գաղափարախոսի փոքր երկրները կցորդի կամ գաղութի կարգավիճակով պետք է բավարարվեն։

Իրականում ՌԴ նախագահի խոսքը ՀՀ մասով, Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության մասին է, որը փորձում է ներկայացնել իբրև Հայաստանի հետ բարեկամություն: Հայաստանին է մեղադրում, որ մերժել է ռուսական առաջարկը, որը Կազանում մերժել էր Ադրբեջանը: Հայաստանի իշխանությունն էլ ուզում է ի ցույց դնել, որ ոչ թե ՀՀ-ն ռուսական առաջարկները չի ընդունում, այլ ռուսներն են իրենց պարտավորություններից և տարածաշրջանային մոտեցումներից հրաժարվում։ Բնականաբար՝ Ադրբեջանը չի համաձայնի ռուս խաղաղապահների ժամկետի երկարացման, ու դա հաստատ չի սրի ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ավելին՝ Ադրբեջանին հնարավորություն կտա արևմտյան դաշտում յուրային երևալ։ Վարչապետի նշած ՀԱՊԿ-ի երկվա անկեղծ զրույցն էլ արդյունք չի տա ու դրա ի ցույց դնելն էլ ժամանակի կորուստ է։ Այո, Արցախի անկախությունը որևէ երկիր չի ճանաչել, բայց որևէ երկիր էլ չի գտնում, որ արցախահայությանը պետք է բռնի ուժով տեղահանել կամ ցեղասպանել։ Ավելին՝ ԱՄՆ-ը գտնում է, որ Արցախի ապագայի խնդրում արցախահայությունը կարծիք ասելու իրավունք պետք է ունենա։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում: Պետք չէ սպասել, որ ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը փոխվելու է ու ՌԴ-ն կատարելու է իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի և նոյեմբերի 9-ի հայտարարության մասով:

Չի կատարել ու չի կատարելու՝ դա հակասում է ռուս-թուրք-ադրբեջանական միասնական շահերին: Այդ տանդեմը չի ճանաչում ՀՀ ինքնիշխանությունն ու սահմանները, ուրեմն ի՞նչ ՀԱՊԿ-ի ու ՀԱՊԿ դիտորդների մասին կարող է խոսք լինել: Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունը ևս մի անգամ արտաքին հարթակում հարաբերությունների վերջնական ճշտման փուլ է սկսում, որից հետո այլ տարբերակ չի մնա, քան գնալ ռադիկալ ու ամբողջական փոփոխության: Իսկ դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում, որն էլ պահանջում է արտաքին քաղաքական վեկտորի հստակ փոփոխություն: Եթե մենք շարունակաբար Ռուսաստանին ցույց ենք տալիս, որ չի կատարում պարտավորությունները, ինքներս էլ պիտի տեսնենք, որ Ռուսաստանը այլևս ոչ միայն չի ցանկանում, այլև չի կարողանում կատարել համաձայնագրային պարտավորությունները ու ապարդյուն հույսեր չկապենք ոչ ՌԴ-ի, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԵԱՏՄ-ի հետ: Ռազմաքաղաքական ու տնտեսաքաղաքական դաշինքներին հնարավորինս անցնցում հրաժեշտի համար պիտի նախապատրաստենք մեր բանակը և տնտեսությունը, այսինքն՝ մեր իրական դաշնակիցների աջակցությամբ ապահովենք մեզ ժամանակակից սպառազինությամբ ու պատերազմ վարելու ստրատեգիաների ուսուցմամբ, և գտնենք էներգակիրների այլընտրանքային տարբերակներ, դուրս գանք հայկական ապրանքների նոր սպառման շուկաներ: Իրական տնտեսական հեղափոխությունը դա է լինելու՝ մեր ռեսուսների օգտագործումով մեր տնտեսության զարգացումը, արդյունաբերության վերագործարկումը՝ աշխատատեղերի ստեղծումով ու ներգաղթի նպաստավոր պայմանների ստեղծումը: Եվ այս ճանապարհին մեզ կարող են ու ցանկանում են օգնել թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն, թե Ֆրանսիան, թե Արևելքի այն երկրները, որ շահերի համընկնում ունեն մեզ հետ:


Հ.Գ. Ուկրաինական պատերազմում քաղաքակիրթ աշխարհի համախմբումը և Ռուսաստանի դեստրուկտիվ գործելաոճը բացառիկ հնարավորություն է, որպեսզի կարողանանք պոկվել ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ և մեր ինքնիշխանության գաղութացման նպատակ ունեցող շրջանակից և դառնանք քաղաքակիրթ, անվտանգ և զարգացող աշխարհի լիրավ մաս։
Ու սա է Հայկական տարբերակը՝ այսօրվա ու վաղվա:
Աստված օրհնի, պահի և պահպանի Հայաստանը և Արցախը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է