ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը. ՄԻՊ-ի Մոսկվա կատարած այցի արդյունքները

Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նման քննարկում կազմակերպվում է առաջին անգամ, չնայած նրան, որ անհատական գործերով կողմերի միջև տեղի են ունենում քննարկումներ, որոնց կարող են բախվել մեր հայրենակիցները Ռուսաստանում: Կողմերի աշխատակազմերից նշանակված են պատասխանատու ներկայացուցիչների այդ բոլոր հարցերի առնչությամբ:

Մոսկվայում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Դեսպանության հետ ձևավորված է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում քաղաքացիների բարձրացրած խնդիրները քննարկվել են հանդիպմանը: Մարդու իրավունքների պաշտպանն իր խոսքում կարևոր է դեսպանության հետ նման սկզբունքներով իրականացվող աշխատանքը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա նույնպես բարձրացրել է հայերին հուզող առաջնային կարևորության հարցեր, որոնց լուծման համար քաղաքացիները պարբերաբեր դիմում են իրենց։

Ավելին՝ armenpress.am

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 minutes ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

31 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

41 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

1 hour ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

2 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago