Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում էլ այս ամիս առողջապահության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել՝ ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։ Իրազեկման մեկամսյա ակցիաներն այսօր ամփոփվել են քայլերթով։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ է տվել, զրուցել նրանց հետ՝ ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել, ուստի շատ կարևոր է ուժ ու կամք գտնել և ժամանակին անցնել բոլոր հետազոտությունները։
Նախարարը նշել է նաև, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50- ից 69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություն։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է:
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները չեն սահմանափակվի միայն հոկտեմբերով։ Տարվա բոլոր ամիսներին առողջապահության նախարարությունը շարունակելու է բազմաթիվ ծրագրեր իրականացնել՝ թե քաղցկեղի ախտորոշմանը և թե բուժմանն ուղղված։
Հայաստանում 12592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում մոտ 1300 նոր դեպք է հաստատվում։
Նախագահ Դոնալդ Թրամփը Քենեդու կենտրոնում լրագրողներին հայտնել է, որ նախատեսում է արդեն այսօր հրապարակել Ջոն…
Երևանի բյուջեից նախորդ տարվա բոլոր ծրագրերի համար ծախսվել է 113 միլիարդ 699 միլիոն դրամ։ Այս…
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով…
Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» եւ ԱԺՃ կուսակցության վարչության անդամ…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…