Լրահոս

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեային՝ Սեուլում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Հարավային Կորեային՝ Սեուլում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Մենք ազդված ենք Սեուլում տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ զոհերի մասին ողբերգական լուրից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհևոն թաղամասում, որտեղ կան բազմաթիվ գիշերային ակումբներ, ռեստորաններ և սրճարաններ, տեղի է ունեցել զանգվածային հրմշտոց՝ դառնալով ավելի քան 150 մարդու մահվան պատճառ:

Մահացածների մեծ մասը անչափահասներ և 20-ն անց երիտասարդներ են: Հրշեջները զոհերի մեծ թիվը բացատրում են «բազմաթիվ մարդկանց ոտնահարվելու» փաստով։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը երկրում  համազգային սուգ է հայտարարել։ 

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

3 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

3 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

3 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

4 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

4 hours ago