

Հայ տպագրության զարգացումը սկսվել է Հայաստանից դուրս` հայկական գաղթօջախներում, որոնք աշխույժ կապերի մեջ լինելով առևտրի համաշխարհային կենտրոնների հետ, կարողացել են առաջիններից մեկը օգտագործել տպագրության դարակազմիկ գյուտը:
Հայաստանում տպագրության գործը սկիզբը մեծ դժվարությամբ դրվել է միայն 18-րդ դարի վերջին քառորդում՝ հայերեն գրքի առաջին տպագրությունից 260 տարի անց: 1771 թվականին Էջմիածնում է հիմնվել առաջին տպարանը եւ նրան կից թղթի գործարանը, որով էլ սկսվել է տպագրության և հրատարակչության գործը հայրենի հողում:
Իհարկե, դեռևս երկար ժամանակ տպագրության գործում առաջատարը շարունակում էին մնալ օտար երկրներում գործող հայ տպագրության օջախները: Հայկական տպագրության առաջին օջախ Վենետիկն էր, որից հետո հարյուրավոր տպարաններ բացվեցին
աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ Կ.Պոլսում, Հռոմում, Նոր Ջուղայում, Ամստերդամում, Փարիզում, Մարսելում, Լիվոռնոյում, Զմյուռնիայում, Լոնդոնում, Մադրասում, Կալկաթայում, Պետերբուրգում, Տրիեստում, Նոր Նախիջևանում, Վիեննայում, Մոսկվայում, Թիֆլիսում, Երուսաղեմում, Թեոդոսիայում…
Հայաստանի ազգային գրադարանում են պահվում սփյուռքի հայ գրատպության օջախներում հրատարակված ամենաարժեքավոր հարյուրավոր գրքեր:
Հայ գրատպության սփյուռքին կարելի է ծանոթանալ Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարանի «Հայ գրատպության սփյուռքը» սրահում, որտեղ ներկայացված է սփյուռքի գաղթօջախների պարբերական մամուլի պատմությունը, նաև այն համայնքները, որոնք հայերեն տպարաններ են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում:
ՀՀ Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…