Հնդկաստանի արևմտյան մասում հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով 134 մարդ է զոհվել, գրում է Times of India-ն։ Միաժամանակ NDTV-ն հայտնում է առնվազն 141 զոհվածի և 177 փրկվածի մասին։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները։
Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում 19-րդ դարի վերջին կառուցված կախովի հետիոտնային կամուրջը հոկտեմբերի 30-ին գետն է փլուզվել։ Մի քանի օր առաջ այն բացվել էր վերակառուցումից հետո։ Փլուզման պահին, ըստ NDTV-ի, կամրջի վրա եղել է մոտ 500 մարդ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, որոնց պետք է փոխհատուցում տրվի։ Նա խոստացավ, որ միջադեպը կուսումնասիրի կառավարական հանձնաժողովը։