Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով իր նկատմամբ անցկացվող շինծու դատավարության վերաբերյալ: