ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սոչի, որտեղ նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպում։
Կառավարական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու պաշտոնատար այլ անձինք։