Հոկտեմբերի 31-ի առավոտյան օդային տագնապի մասին է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Ուկրաինական աղբյուրները հաղորդում են պայթյունների մասին Կիևի արվարձաններում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժյեում, Կիրովոգրադում և երկրի այլ շրջաններում։
Կիևի, Պոլտավայի և Վիննիցայի շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է։ Տեղական իշխանությունները հաղորդել են Զապորոժիեի և Չերկասի շրջանների, ինչպես նաև Կիևի և Խարկովի կարևոր ենթակառուցվածքների վրա հարվածների մասին:
Ըստ ուկրաինական և ռուսական հրապարակումների՝ պայթյուններ են տեղի ունեցել նաև Զապորոժիեի Դնեպրի հիդրոէլեկտրակայանի ամբարտակում և Օդեսայի շրջանի Նովոդնեստրովսկայա հիդրոէլեկտրակայանում։
Հարվածների արդյունքում Կիևի մի մասը մնացել է առանց էլեկտրականության, քաղաքի մի քանի թաղամասերում ջուր չկա, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ BBC-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կիեւում «բազմաթիվ պայթյուններ» են լսվել, որից հետո քաղաքում ոչ միայն հոսանքազրկվել է, այլեւ անհետացել են կապերը։ Խարկովում հրետակոծությունից հետո մետրոյի աշխատանքը դադարեցվել է։
Էներգետիկ ենթակառուցվածքի գնդակոծումից հետո պարզվեց, որ ուկրաինական երկաթուղու մի քանի ճյուղեր հոսանքազրկվել են։ Երթուղիներում դրվել են դիզելային լոկոմոտիվներ։
Աղբյուրը՝ Meduza.io














