Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի ամենամեծ էլեկտրակայանում՝ Դնեպրոգեսում։ Ականատեսները համացանցում հրապարակել են տեսագրություն, որտեղ երևում է, որ էլեկտրակայանի տարածքից թանձր, սև ծուխը է դուրս գալիս։ Նախկինում վնասվել էր պատնեշի տարածքում գտնվող ենթակայանը։ Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է Զապորոժիեի շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ երկիրը հոկտեմբերի 11-ից, ռուսական հրթիռային հարվածներից հետո, կդադարեցնի էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ուկրաինայի գերատեսչությունում հավելել են, որ նման որոշում է կայացվել ներքին էլեկտրահամակարգի կայունացման համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուկրաինայի Խարկովի, Չերկասիի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժյեի մարզերում հրթիռային հարձակումներ են իրականացվել ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտների վրա։














