ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի, ինչը մտահոգիչ է:
Նրա խոսքով. «Սա, ի դեպ, ԵՄ երկրների գնաճին է հավասար։ Իրավիճակը բավականին մտահոգիչ է: Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա:
Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին»։














