Լրահոս 24/7
31.10.2022

Երևանը պետք է կայացնի ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը. Բաբաջանյան

Երևանը պետք է կայացնի ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը. Բաբաջանյան

«Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական միջավայրերի հարափոփոխ իրավիճակը, օրավուր աճող սպառնալիքները բոլոր ուղղություններով մի եզրահանգման առաջ են կանգնեցնում՝ Հայաստանը պետք է կարողանա ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին որոշում կայացնել և հաստատուն քայլերով գնալ այդ ուղղությամբ: 


Եթե Հայաստանի իշխանությունը լուրջ է Արևմուտքի, ի մասնավորի՝ ԱՄՆ-ի, հետ հարաբերությունների ընդլայնման, խորացման հարցում և ցանկանում է տեսնել նրա ավելի լոկոմոտիվ դերը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման, ժողովրդավարության պաշտպանության, առավելապես՝ տեխնոլոգիաների, պաշտպանական, ինքնապաշտպանական այլ կարողությունների ձեռքբերման գործում, ապա դա հաստատապես կարող է տեղի ունենալ։

Հայաստանը կարող է դրանք ստանալ, եթե կարողանա անկեղծ զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ: 
Մեծապես ներքաղաքական, Արցախից եկող ճնշումների պատճառով Հայաստանի իշխանության ներկա վարքագիծը կասկած է հարուցում։ Անհնար է ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնող կոնստանտ և համակարգային համագործակցության հաստատում այն պայմաններում, ինչ անում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ 


Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված գլոբալ իրողությունները, Մոսկվա-Բաքու-Անկարա՝ Հայաստանի և Արցախի ուղղությամբ եռաշերտ սպառնալիքը հաշվի առնելով, Մոսկվայի հետ համագործակցության պահպանումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը անհնար է դարձնում, դրանք զուգահեռ գործընթացներ չեն կարող լինել, և դրանցից յուրաքանչյուրը չի կարող ինքնուրույն կյանք ունենալ՝ առանց մյուսի հետ բախման: 


Եթե Հայաստանը որոշել է պետություն մնալ, առավել ևս՝ ինքնիշխան և ժողովրդավար, եթե Հայաստանը որոշել է ամեն գնով պահպանել իր տարածքային ամբողջականությունը, Երևանը պետք է կայացնի այդ ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը և հաստատուն քայլերով գնա այդ ուղղությամբ: Այդ հարցում Հայաստանի իշխանությունը ունի Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի, հասարակության լայն հատվածի և, որ նոր երևույթ է, սփյուռքի հարաճուն աջակցությունը»,-«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է