Կարևոր շեշտադրումները, որոնք արեց Նիկոլ Փաշինյանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝
- Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցում։
- Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները։
- Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից, ինչպես նաև ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում։
- Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն պաշտոնական Երևանի ենթակայության տակ։
- ԼՂ հարցում Երևանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները։