Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի կողմից խոցված հրթիռի բեկորներն ընկել են Մոլդովայի հյուսիս-արևելքում գտնվող Նասլավչեա գյուղում։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն։
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Մի քանի տներում ապակիներ են կոտրվել. Զեկույցում չի նշվում, թե ով է արձակել հրթիռը։
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի բանակի օդային հսկողության համակարգերը Մոլդովայի օդային տարածքում անօրինական թռիչքներ չեն արձանագրել, իսկ ՌՏԿ-ները չեն հայտնաբերել խոցված հրթիռի բեկորները փոքր չափերի պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան օդային տագնապի մասին է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Ուկրաինային հասցվել է զանգվածային հարված














