Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով Փաշինյանը վաղը կայցելի Թեհրան։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Սաադ-Աբադի մշակութային և պատմական համալիրում Հայաստանի վարչապետին պաշտոնապես կդիմավորի երկրի նախագահը։
Երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո տեղի կունենա բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպում և կստորագրվեն Թեհրանի և Երևանի իշխանությունների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։