Լրահոս 24/7
31.10.2022

Իշխանն էլ, ստացվում է, Տեր-Պետրոսյանի հոգեթոռն է. Մուսինյան

Իշխանն էլ, ստացվում է, Տեր-Պետրոսյանի հոգեթոռն է. Մուսինյան

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանել է «Դիմադրության» շարժման համակարգող, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարություններին։

«Իշխան Սաղաթելյանն այսօր իր ասուլիսում հայտարարել է. «Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ ևս փաստեցին»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որը նաև պատմական գիտությունների թեկնածու է, հնարավոր է օգտակար լինել մի փոքրիկ պատմական էքսկուրսով: Մնացյալ միջոցները բժշկական ոլորտի են: Եվ այսպես.

1. Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իր ողջ խմբակցությամբ քվեարկել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու որոշման օգտին, պարզ ասած՝ նրան բերել իշխանության: Միակ բացառությունը եղել է Աղվան Վարդանյանը, որին այդ պատճառով հեռացրել են Դաշնակցությունից: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակայնորեն քննադատվել է «հեղափոխությունը» չողջունելու համար:

2. Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կառավարության մաս է կազմել: Իշխան Սաղաթելյանին այդ գործարքի շնորհիվ բաժին է ընկել հայրենի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը:

3. Կոալիցիոն կառավարության մաս կազմելով Դաշնակցությունը պատասխանատվություն է ստանձնել Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականության համար:

4. Կոալիցիայից դուրս գալուց հետո Հայ Հեղափոխական Դաշնակցությունը բազում առիթներով ծափահարել է Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությանը՝ գերագույն էքստազ ապրելով նույն Փաշինյանի ոչմիթիզական, հակաբանակցային, հակապետական ու ազգակործան դիրքորոշումներից:

Հիմա Դաշնակցության և ՔՊ-ի միջև ընթացող ներտեսակային ուրացումների սուր շրջան է, և Իշխան Սաղաթելյանը փորձում է ազատվել իրենց «հալալից»: Բայց պատմաբան Սաղաթելյանին պիտի հայտնի լինի, որ փաստերը հաղթում են աղմուկին ու կեղծիքին: Ինչքան էլ Իշխանը փորձի թպրտալ:

Ինչ վերաբերում է Վեհափառի նախաձեռնած գործընթացում նախագահ Տեր-Պետրոսյանի արտահայտած դիրքորոշմանը, պատմաբան Իշխան Սաղաթելյանին հիշեցնեմ, որ պետության ծանրագույն պահերին Տեր-Պետրոսյանը մշտապես որդեգրել է դիրքորոշում, որը բխում է պետության շահերից, անկախ նրանից, թե որ անձը կշահի դրանից:

Մասնավորապես՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ կոչ արեց համախմբվել նախագահի շուրջ, 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ՝ խորհրդապահական խողովակով, իսկ պատերազմից հետո՝ նաև հրապարակավ:

Եթե հետևենք Իշխան Սաղաթելյանի «տրամաբանությանը», ապա նույն հաջողությամբ Տեր-Պետրոսյանի հոգեզավակներ պետք է հռչակվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մի տեսակ անհարմար բան է ստացվում Իշխան Սաղաթելյանի համար: Նաև այն պատճառով, որ այդ պարագայում Իշխանն էլ, ստացվում է, Տեր-Պետրոսյանի հոգեթոռն է, ով դեռ պետք է մեծանա, աճի, ու սերտի լիքը բաներ: Մասնավորապես սովորի, որ չիմացած բաներից չեն խոսում, որ խայտառակ չլինեն»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է