Լրահոս 24/7
31.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արդարադատության ակադեմիա

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արդարադատության ակադեմիա

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա: Կոմիտեի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ` իր խոսքում կարևորելով քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը, որը համարվում է ներկա փուլում Քննչական կոմիտեում ընթացող բարեփոխումների ռազմավարական ծրագրերի գերակա ուղղություններից մեկը:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ կառույցում մեծ տեղ է հատկացվում գիտելիքահեն աշխատանքին և ընդգծել, որ ինչպես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ քննիչների` Ակադեմիայիում ուսումնառության ժամանակահատվածը ևս պետք է արդյունավետորեն նպաստի վերջիններիս մասնագիտական որակների առավել բարելավմանը:

Ա.Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ Ա.Այվազյանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վարչական շենքում, ծանոթացել հաստատության աշխատանքային պայմաններին:

Ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահն իր շնորհակալությունն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, բարձր է գնահատել Արդարադատության ակադեմիայի դերն ու հնարավորությունները, որոնք մեծապես կարող են նպաստել Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև՝ ապագայում համանման պաշտոն զբաղեցնելու պատրաստակամություն ունեցող անձանց տեսական ու գործնական` համակողմանի գիտելիքներ մատուցելուն, ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետներ ձևավորելուն:

Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Առաքելյանին պարգևատրել է Կոմիտեի խորհրդանշական հուշանվերով՝ ժամացույցով: Ամփոփելով այցելության արդյունքները` ՔԿ նախագահը վստահություն է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն առաջիկայում ունենալու է առավել ընդգրկուն ուղղություններ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է