Լրահոս 24/7

ԿԸՀ նախագահը Բիշքեկում ներկայացրել է ՀՀ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Բիշքեկում կայացած «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան»  քննարկմանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։

Հովակիմյանը հիշեցրել է, որ ընտրողների նույնականացման սարքավորումները (VAD) ներդրվել են 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի պահանջով:

Սարքերն առաջին անգամ կիրառվել են 2017 թվականի խորհրդարանական հերթական, այնուհետև 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրություններում։ 2018-ից սկսած դրանք կիրառվում են նաև ՏԻՄ ընտրություններում։

Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-27-ը աշխատանքային այցով Բիշքեկում էին (Ղրղզստանի Հանրապետություն): ԿԸՀ անդամներին հրավիրել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին։

Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ուզբեկստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ալբանիայից և հյուրընկալ երկրից:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

9 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

9 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

9 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

10 hours ago