Լրահոս 24/7

ՌԴ-ն չի դադարեցնում Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման համար ջանքերը. Կոպիրկին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն չի դադարեցնում Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման համար ջանքերը։

Անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպմանը, դեսպան Կոպիրկինը շեշտել է, որ հանդիպման տևողությունն արդեն խոսում է այն մասին, որ տեղի է ունեցել բավական առարկայական ու բովանդակային հարցերի քննարկում. 

«Շատ կարևոր է Սոչիում կայացած հանդիպման փաստը։ Թե որքան է դա տևել, ինչպես են նախապատրաստվել դրան՝ վկայում են այն մասին, որ կարգավորման բոլոր, ամենաբարդ հարցերի շատ առարկայական բովանդակային քննարկում, իրոք, տեղի է ունեցել»։

Կոպիրկինը հիշեցրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները.

«Ինչպես ասել է մեր նախագահը, ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, սակայն կարևոր է այն փաստը, որ քննարկումը տեղի է ունեցել և կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել կարգավորման ճանապարհով»։ 

Ըստ նրա, Ռուսաստանի համար առաջնահերթ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համակողմանի կարգավորումը։ 

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն…

9 minutes ago

Մեդվեդևը սպառնացել է պատերազմով

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ…

24 minutes ago

Զելենսկու հետ այժմ ավելի դժվար է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին ու Չինաստանի հետ առևտրային հարաբերություններին։ «Ես չեմ…

49 minutes ago

Հայ ժողովրդի հետ սգում ենք. ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան սոցցանցի էջում գրառում է արվել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Օսմանյան կայսրությունում…

58 minutes ago

Ադրբեջանի չինական ընտրությունը ռազմավարակա՞ն է

Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վերստին սրվել են: Ըստ տեղեկությունների, Նյու-Դելին երկրից Պակիստանի բոլոր քաղաքացիներին արտաքսելու…

1 hour ago

Բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների և հանուն մեր սերունդների. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի…

1 hour ago