Լրահոս 24/7

Խաղողի ամբողջ ծավալը մթերվել է․ Քերոբյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է խաղողի մթերման թեմային՝ վստահեցնելով, որ ամբողջ ծավալը մթերվել է:

Նախարարի խոսքով. «Այս տարի ավարտվել է խաղողի մթերումը, ընդհանուր առմամբ մթերվել է ամբողջ խաղողը: Գինը եղել է մոտավորապես 120 դրամ, որն ավելի ցածր է, քան նախորդ տարի, որովհետև դրամի արժևորումը ստիպել է, որպեսզի մթերողներն ավելի ցածր գնով մթերեն, որ դոլարով վաճառվող էժան կոնյակի սպիրտը կարողանա մրցակցությանը դիմանա այլ երկրների կոնյակի սպիրտի հետ»:

Անդրադառնալով խնդրի լուծման տարբերակներին, նախարարը պնդել է, որ դրան կարելի է հասնել սեգմենտը փոխելով. «Այսինքն՝ պետք է էժան կոնյակի սպիրտից տեղափոխվենք միջին գնային սեգմենտի գինի արտադրելու ուղղությամբ»:

Ըստ Քերոբյանի, փոքր գյուղատնտեսությունը մրցունակ չէ, ուստի պետք է գնալ խոշորացման։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

7 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

12 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

13 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

14 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

14 hours ago