Լրահոս 24/7
01.11.2022

Դումանյանը հետևել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման քննությունների ընթացքին

Դումանյանը հետևել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման քննությունների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին, մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները, որոնք անցկացվում են առաջին անգամ:

Քննությունների ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Վահրամ Դումանյանը հաջողություն  է մաղթել բոլոր հավակնորդներին՝ նշելով, որ նրանք իրականացնում են շատ կարևոր առաքելություն. «Ի դեմս ձեզ՝ շատ կարևոր է, որ մեր մանուկները լինեն ապահով և վստահելի ձեռքերում»:

Նախարարը հետաքրքրվել է նաև մասնակիցների ինքնազգացողությամբ, տրամադրությամբ, քննությունների համար ստեղծված պայմաններով և այլն:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման  ընթացակարգը: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հավաստագրման համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է  22 կազմակերպություն, և հավակնորդները հնարավորություն են ունեցել ընտրել դրանցից որևէ մեկը: Նախարարի հրամանով հաստատվել է նաև քննությունների և հավաստագրման ժամանակացույցը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կարգի համաձայն՝ քննություններն անցկացվելու են միայն մեկ՝ թեստավորման փուլով. յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու իր տվյալները մուտքագրել համակարգ, որը մշակել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

Համակարգի օգնությամբ նախապես հրապարակված շտեմարանից յուրաքանչյուրի համար ձևավորվում է առանձին թեստ՝ ըստ ոլորտների համամասնության: Հավակնորդը մի քանի տարբերակից ընտրում է ճիշտ տարբերակը և ավարտելուց անմիջապես հետո հնարավորություն ունի տեսնել իր արդյունքը: 90 և ավելի միավոր հավաքելու դեպքում հավակնորդը հաղթահարում է անցողիկ շեմը և 2-3 օրերի ընթացքում ստանում իր հավաստագիրը:

Նշենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 1-16-ն ընկած ժամանակահատվածում: Քննություններին մասնակցելու համար դիմել է 431 հավակնորդ:

Ըստ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի՝ նոյեմբերի 1-ին 27 հավակնորդից քննությանը մասնակցել է 25-ը՝ ՀՀ մարզերից և Երևանից:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է