ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է գյուղատնտեսության վրա սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքներին։
Նրա խոսքով. «Սեպտեմբերի 12-13-ի ագրեսիան Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում վնասեց աշնանցան ցորենի ցանքի պլանները։ Կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի Հայաստանում այլուրի, հացի դեֆիցիտ չառաջանա»։
Ըստ Քերոբյանի, չնայած տարվա առաջին 9 ամիսների տվյալներով գյուղատնտեսությունը 0.7 անկում է գրանցել, բայց տարին կավարտվի դրական ցուցանիշով։
Անդրադառնալով ՌԴ-ից ցորենի ներկրմանը, նախարարը նշել է՝ բացառված է, որ ՌԴ-ն մեզ ցորեն չտա։














