Լրահոս 24/7
01.11.2022

Ռուսաստանը խաղը տանելու է նրան, որ մյուս մրցակից ֆորմատները չաշխատեն

Ռուսաստանը խաղը տանելու է նրան, որ մյուս մրցակից ֆորմատները չաշխատեն

«Սոչիի եռակողմ հայտարարությամբ 

Ռուսաստանը

-փորձեց ձևական լուծել Ադրբեջան-Հայաստան նորմալացման գործընթացում իր ձևական ներգրավվածության հարցը, որը առկախվել էր բրյուսելյան ու վաշինգտոնյան ձևաչափերի ակտիվացման խորապատկերին. Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն էլ կա։ Բայց ընդամենը դա, 
-Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել տվեց, որ Արցախում ռուսական խաղաղապահության պահանջը կա՝ ավելի դժվարացնելով հատկապես Ադրբեջանի կողմից դրանք հանելու խնդիրը. ըստ էության, ժամկետի լրանալուց 2 տարի առաջ Ադրբեջանը հաստատում է, որ նրանք պետք է մնան, քանի որ կարևոր դեր են խաղում… Սա Բաքվին ահագին կկաշկանդի արևմտյան հարթակներում խնդիրը բարձրացնելու հարցում…
-վերաթարմացրեց կողմերի «նվիրվածությունը» նախկին եռակողմ հայտարարություններին՝ որպես դրանցով առաջ շարժվելու հենք ու ճանապարհային քարտեզ…
-ներառեց բրյուսելյան ու վաշինգտոնյան հարթակների որոշումները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը հարգելու, սահմանները ուժով փոխելու անթույլատրելիությունը և Ալմա-Աթայի պայմանագիրը, ՄԱԿ կանոնադրությունը հարգելու հարցը։ Ռուսաստանը հույս ունի, որ արևմտյան օրակարգերն իր տակ բերելով՝ կիմաստազրկի դրանք։ Բայց այդպես չի լինի։ 
-Հայաստանը հավելյալ ևս մեկ անգամ փակեց իր ազգային ինքնիշխանության հաշվին միջանցք տալու հարցը, ևս մեկ (միգուցե քիչ ՕԳԳ ունեցող) փաստաթղթային հիմք ստացավ ադրբեջանական ագրեսիան ետ շրջելու նորմատիվ հիմք ստեղծելու համար։ Ռիսկը՝ Ադրբեջանը ստացավ այդ ամենը սելեկտիվ մեկնաբանության ենթարկելու փոքրիկ պատուհան, թե բոլոր մայրաքաղաքներում հասել է նրան, որ Հայաստանը ստիպված է ճանաչել Արցախն իր կազմում։ Բայց, բարեբախտաբար, ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը չեն փակել ու չեն փակելու Արցախի խնդիրը։ Դա միայն Ադրբեջանին է թվում։ 
-Ավելի մեծ է ռիսկը նրա, որ միջանցք չստանալուց զայրացած Ալիևը փորձի ինքնիշխանության ռեժիմ տարածել Լաչինի միջանցքի վրա, ընդհուպ, պատժելու համար, փորձել «հովհարային փակել» այն. իսկ սա կոնֆլիկտ է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ Հայաստանն այնտեղ հանձնել է ավելին, քան պետք է հանձներ, ըստ որում՝ Ռուսաստանի մեղքով ու թույլտվությամբ, հետևաբար, ինքը պետք է կռիվ տա, որ Լաչինի միջանցքի՝ ներկայիս դե ֆակտո ոչ ադրբեջանական վիճակը պահպանվի…
Մնացածը արդեն դատարկաբանություն է։ Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ մյուս մրցակից ֆորմատները չաշխատեն, Արևմուտքը և կոնֆլիկտի կողմերը, ճարները կտրած, համակերպվեն ու ճանաչեն այն, ինչ կա՝ ռեգիոնալ անվտանգության ռուսական ճարտարապետությունն ու կոնֆլիկտի լուծման հետաձգման ու ստատուս-քվոյի պահպանման ռուսական պլանը։ Բայց դա էլ չի լինելու, քանի որ մինչփետրվարքսանչորսյան Ռուսաստանն այլ բան էր աշխարհում ու Կովկասում, հետքսանչորսյան Ռուսաստանը՝ այլ բան…
Այնպես որ, հայկական կողմը պետք է արագ փորձի օգուտներ ստանալ կարճաժամկետ խնդիրների լուծման տեսքով, ու քանի որ արդեն մեր անվտանգային օրակարգի խնդիրները բավական հետաքրքիր դիվերսիֆիկացված են, բայց և լեգիտիմացված բոլոր մայրաքաղաքներում, շարունակի անել այն, ինչ արել է վերջին ամսում՝ դիվերսիֆիկացված լուծումներ»,- գրել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է