Արժեքներ
17.08.2019

«Եթե մի քիչ վստահ լինենք, որ «Ամուլսարը» չշահագործելու դեպքում ֆինանսական բեռ չի դրվի պետության վրա՝ կարելի է միայն ողջունել»

«Եթե մի քիչ վստահ լինենք, որ «Ամուլսարը» չշահագործելու դեպքում ֆինանսական բեռ չի դրվի պետության վրա՝ կարելի է միայն ողջունել»

Նախօրեին երբ քննչական կոմիտեն հայտնեց, այսպես ասած՝ Ամուլսարի գործով իրենց հետազոտության արդյունքները, դժգոհության ալիք առաջացավ բնապահպանների, քաղաքացիների եւ բնապահպանական խնդիրներով զբաղվող Հ/Կ-ների շրջանում: ՔԿ-ն հայտնել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական հետապնդման հիմքեր չկան: Եվ հիմնվելով հանքի շահագործման ծրագրի փորձաքննության եզրակացության վրա, հայտարարել. «Ծրագրի տարածքի եւ Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաեւ իզոտոպային տվյալների համաձայն, Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել: Նույն կարծիքի համաձայն, Կեչուտի ջրամբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի: Նման պարագայում, երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ, իսկ հետո Սեւանա լճի ջրերի հետ, չի առաջացնի Սեւանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ չափելի փոփոխություններ»: Երեկ կառավարության շենքի մոտ բնապահպանները բողոքի ակցիայի ժամանակ անվստահություն հայտնեցին այդ եզրակացությանը: Նրանք պնդում էին՝ լիբանանյան ընկերության (Earth link & Advanced Resources Development (ELARD) ) փորձաքննության եզրակացությունն ամբողջական չի ներկայացվել հանրությանը: Ցույցի մասնակիցներից Աննա Շահնազարյանը հայտարարեց՝ դա փորձաքննություն չէ եւ այն, ինչ արել է լիբանանյան ընկերությունը, դա «Լիդիան Արմենիայի» փաստաթղթերի ուսումնասիրությունն է, սա ընդամենը ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) եւ ԲՍԱԳ-ի (Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում) ուսումնասիրությունն է. «Եվ նույնիսկ սրա արդյունքներով ապացուցվում է, որ կազմված է եղել թերի ՇՄԱԳ, որի հիման վրա տրվել է թույլտվություն: Այդ ՇՄԱԳ-ն ամբողջական չէ, ճիշտ չէ գնահատված ազդեցությունը, գնահատման ոչ բավարար մեթոդաբանությամբ, ազդեցության մեղման ոչ բավարար միջոցառումներով այս ծրագրի հաստատումն ապօրինի է: Օրենքի պահանջն է՝ շրջակա միջավայրի նախարարությունը նոր ՇՄԱԳ պետք է իրականացնի: 2016 թվականի տված դրական եզրակացությունը կեղծված տեղեկատվության վրա է տրված, ուստի այն պետք է չեղարկվի: Եթե այս ծրագրով հանքը շահագործվի Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը լուրջ խնդիրներ կունենան»:

Ավելին՝ aravot.am

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ