Լրահոս 24/7
01.11.2022

Տավուշի Պատրիկ Տէվէճեան քոլեջում ուսուցումը կիրականացվի ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ

Տավուշի Պատրիկ Տէվէճեան քոլեջում ուսուցումը կիրականացվի ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը` նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորությամբ, այցելել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար.

«Մենք հատկապես կարևորում ենք միջազգային գործընկերների և մասնավոր կառույցների հետ համագործակցությունը՝ մեր երկրում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման առումով։

Առաջնային ենք համարում, մասնավորապես, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերի զարգացումն ու արդիականացումը, մասնագիտական կրթություն ստանալու նոր հնարավորությունների ապահովումը, փորձի փոխանակումը, որոնց նպատակն է նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: ՄԿՈՒ ոլորտը մեր կրթության համար ռազմավարական նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք բազմակողմանի համագործակցություն ծավալելու համար»:

Ֆրանսիական կողմի աջակցությամբ քոլեջում ներդրվել է «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» նոր մասնագիտությունը` նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով։ Այս ուսումնական տարում առաջին անգամ կատարվել է ընդունելություն՝ արձանագրելով մրցակցության աննախադեպ բարձր ցուցանիշ:

Քոլեջում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում ներգրավված են լինելու նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, տեղայնացվելու են նաև ֆրանսիական կրթական չափորոշիչները և մանկավարժական մեթոդները: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ուրախությամբ նշել է, որ այս համագործակցության նպատակն է զարգացնել գյուղատնտեսությունն ու կրթությունը:

Ընտրվել է հենց այս քոլեջը՝ հաշվի առնելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակության անդամները, Տավուշի մարզպետի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի համայնքապետերի, մարզի բարձրագույն և միջին մասնագիտական կրթական կառույցների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել քոլեջում, մանրամասն ծանոթացել կատարված աշխատանքներին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպվել է «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի:

Հաստատությունում շարունակվելու է ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի, զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նոր ագրոմասնագիտությունների ներդրման նպատակով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է