Լրահոս 24/7
02.11.2022

Ստորագրվել է հուշագիր՝ Կարմիր կամուրջ հուշարձանի վերականգնման վերաբերյալ

Ստորագրվել է հուշագիր՝ Կարմիր կամուրջ հուշարձանի վերականգնման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել է հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ բարերարի կողմից՝ վերջինիս ներկայացուցիչ Էդուարդ Մանուկյանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր կամրջի վերականգնմանն աջակցելու համար՝ կարևորելով հուշագրի ստորագրումը՝ որպես Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ուղղված լավ օրինակ:

Մինչ հուշագրի կնքումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցվել են Կարմիր կամրջի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք սահմանված կարգով քննարկվել են նաև գիտամեթոդական խորհրդում:

Խորհրդի ներկայացրած դրական կարծիքի հիման վրա  լիազոր մարմնի կողմից տրամադրվել է վերականգնողական աշխատանքների իրականացման թույլտվություն։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են. հիմնական վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2023 թվականից։

Նշենք, որ Կարմիր կամուրջը հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։ 1679 թվականի երկրաշարժի հետևանքով կամուրջն ավերվել է։ Նույն թվականին կամուրջը վերակառուցվել է քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ։ Կամուրջը կրում է տարբեր ժամանակների նորոգման հետքեր, այժմ ավերված է։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է