Լրահոս 24/7

Այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք. Ա․ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում հասել են այն մակարդակի, երբ այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք։ 

Անդրադառնալով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, նա նշել է. 

«Սա շատ ընդունված ձև է ամբողջ աշխարհում, շատ քիչ երկրներում է այլ կերպ, խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույպես կարևոր քայլ էր»։

Նա խոսել է ՔՊ վարչության ընտրությունների մասին՝ շեշտելով. «Վարչության կազմում ընտրվել են այն մարդիկ, ում ընտրել են կուսակցական պատվիրակները, ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ բոլորի աչքի առաջ է եղել։ Սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում՝ իր ներքին և արտաքին գործընթացներով»։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հայկական կողմից Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին կոշտ պատասխանի հնարավորությանը․ Նրա խոսքով. «Հո սա բռնցքամարտ չի, որ կոշտ ու փափուկ պատասխաններ լինեն, մենք մարտավարություն ունենք ու ըստ դրա ենք գործում»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago