Լրահոս 24/7

Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ․Հարությունյան

Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունը ձգտում ոչ ժողովրդավար լինել ու չշփվել լրագրողների հետ։

«Ապագայում էլ, ներկայում էլ, անցյալում էլ լրատվամիջոցները որևէ սահմանափակում չեն ունեցել թե շփվելու ղեկավարության հետ, թե գրություններով իրենց պատասխանները ստանալու», – ասաց նա՝ ընդգծելով, թե դրա լավագույն ապացույցն այն ինդեքսներն են, որոնք վերաբերում են մամուլի ազատությանը Հայաստանում:

Դիտարկմանը, թե թե ԱԺ-ում, թե այլ վայրերում լրագրողների տեղաշարժը սահմանափակվում է, Արայիկ Հարությունյանն ասաց. «Այդտեղ լրատվամիջոցները պետք է իրենց հարց տան, թե ինչու է այդ ռեգրեսը տեղի ունեցել, մի քիչ էլ այլ տեղերում փնտրեն պատասխանները: Բայց ցանկացած ժամանակ ցանկացած հարց կարող եք տալ, չեմ կարծում, որ ամեն օր շփումը արդյունավետ է նաեւ նախարարների համար»:

Նա խոստացավ եւս մեկ անգամ անդրադառնալ նախարարների, փոխնախարարների ասուլիսներին. «Կարծում եմ՝ ապագայում շատ առիթներ կունենաք»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago