Դեյվիդ Դեպեպին, որը մեղադրվում է Փոլ Փելոսիի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակման համար, Սան Ֆրանցիսկոյի դատարանում իրեն անմեղ է ճանաչել։ Նա չի ընդունել իր դեմ առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ լսումները տևել են 15 րոպե։ Դեպեպին իրեն մեղավոր չի ճանաչել սպանության փորձի, զենքով հարձակման, տարեց մարդու նկատմամբ բռնություն գործադրելու և այլ մեղադրանքներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակվել են Նենսի Փելոսիի տան վրա և վիրավորել ամուսնուն։














