Լրահոս 24/7
02.11.2022

Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովման նպատակով մի շարք ծրագրեր են իրականացվում

Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովման նպատակով մի շարք ծրագրեր են իրականացվում

Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Այս տարվա ապրիլի 1-ից, ի դեպ, Երևանում գծանշում իրականացնելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը ևս անցավ համայնքին: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրեր է նախաձեռնել:

Առաջին քայլը մայրաքաղաքում առկա ճանապարհային նշանների գույքագրումն էր. պարզ դարձավ, որ ավելի քան 8400 նշանից շուրջ 1500-ը մաշված էր, մեծաթիվ էին նաև բացակայողները:

«Գերակշռող մասն Աջափնյակ վարչական շրջանում էր, դրա համար էլ այս տարի առաջնահերթությունը տվեցինք Աջափնյակին. փոխարինել ճանապարհային հին նշանները, որոնք մաշված էին, և տեղակայել բացակայող նշանները: Դա չի ենթադրում, թե ամբողջ ներուժը դրել ենք Աջափնյակում, քանի որ առկա այն բոլոր ճանապարհային նշանները, որոնք ընթացքում կոտրվում կամ վթարի հետևանքով վնասվել էին, դրանք ևս փոխարինվել են նորերով», -ընդգծում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Ճանապարհային նշանանների պարագայում համայնքը հստակ պահանջներ է սահմանել փայլաթերթի վերաբերյալ, որպեսզի դրանք մթության մեջ ավելի տեսանելի լինեն և երկար ծառայեն:

«Որակի առումով պահանջներ էին դրվել թիթեղի հաստության, ցինկի հաստության, թաղանթի որակի առումով, որ անպայման պետք է լինեն «B» դասի, և ունեցանք այդ պահանջները բավարարող ճանապարհային նշաններ»,- ընդգծում է Հայկ Սարգսյանը:

Զուգահեռաբար աշխատանք է տարվում նաև լուսացույցների փոխարինման ու հետիոտնային անցումները կանչի ռեժիմով աշխատող համակարգով համալրելու նպատակով: Համայնքը բանակցում է Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ Երևանը «խելացի» լուսացույցներով ապահովելու գործընթաց սկսելու համար:

«Մոտակա ամիսներին, կարծում եմ, գումարը հատկացված կլինի, և խորհրդատուները կժամանեն Հայաստան՝ ուսումնասիրելու իրավիճակը և տրամադրելու հնարավոր լավագույն լուծումները: Տեխնիկատնտեսական փաթեթն ունենալուց հետո մենք քննարկումներ կունենանք կառավարության մեր գործընկերների հետ, որովհետև ծրագիրը, որպես այդպիսին, վարկային դրամաշնորհային միջոցների համադրում է լինելու, իսկ այդ դեպքում համայնքն այս պահին չի կարող ոչ սուվերեն վարկ վերցնել, սակայն հնարավորություն ունենք ստանալու վարկ, որը հետագայում ենթավարկով հնարավոր է սպասարկվի համայնքի կողմից»,- նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը:

Համալիր ծրագրով Երևանը կունենա նաև տրանսպորտի կառավարման կենտրոն, ինչը հնարավորություն կտա քաղաքի բոլոր խաչմերուկներում և հետիոտնային անցումներում տեղադրված «խելացի» լուսացույցներով վերահսկել ու արդյունավետորեն կառավարել երթևեկությունը:

«Ծրագիրը համահունչ է նաև մեր բոլոր բանկերի «կանաչ» գաղափարախոսությանը: Լուսացույցների կառավարման համակարգը հնարավորություն կտա արդեն հեռահար տարբերակով հաշվարկել մեքենաների հոսքը, մեքենաների տեսակը, ճանապարհների բեռնվածությունն ըստ ժամերի և հեռահար կառավարել լուսացույցների աշխատանքը: Այս առումով ակնկալում ենք բավականին նվազեցնել խցանումների հավանականությունը հատկապես կենտրոնական փողոցում, երթևեկող մեքենաների համար կունենանք, բնականաբար, ավելի քիչ շահագործման ծախս և կնվազեցնենք արտանետումների ծավալը, ինչը բավականին մեծ ցուցիչ է ծրագիրը նպատակային դարձնելու տեսանկյունից»,- ընդգծում է Նորա Մարտիրոսյանը:

Մինչ «խելացի» լուսացույցները կհայտնվեն երևանյան փողոցներում, ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը ճանապարհային ոստիկանության հետ որոշ լուծումներ է նախանշել: Գծանշում, ճանապարհային երթևեկության նշանների և միջնապատերի տեղադրում. ներկայացված 25 առաջարկի համաձայն քաղաքի որոշ հատվածներում կփոխվի ճանապարհային երթևեկությունը:

«Այս պահին Արին Բերդի փողոց-Արտաշատի խճուղի շրջանաձև երթևեկություն է կազմակերպվում: Մոտ 10-12 շրջանաձև երթևեկություն էլ պետք է ստեղծվի: Վթարների, խցանումների հետևանքով է ուսումնասիրությունը կատարվել, տարբեր մոտեցումներ են կիրառվել, և որոշում է կայացվել այդ հատվածներում երթևեկությունը կազմակերպել այնպես, որ տրանսպորտը բնականոն աշխատի»,- նկատում է ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:

Նախագծերի ամբողջական ամփոփումից հետո վարորդները նախապես կտեղեկացվեն, թե որ փողոցում ինչ փոփոխություններ են արվել:

«Օր օրի տրանսպորտը շատանում է Երևանում, և անընդհատ պետք է նոր լուծումներ գտնենք, անգամ այն լուծումները, որոնք արդեն տվել ենք, հնարավոր է, որոշ ժամանակ անց արդիական չլինեն: Երևանի քաղաքապետարանի հետ ամենօրյա աշխատանքով հաշվարկները կատարվում են»,- նշում է Կոնստանտին Կոստանյանը:

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով արդիականցվում են նաև երևանյան կանգառասրահները: Որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի, աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով: Գործընթացը մեկնարկել է Աջափնյակից:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է