ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նոյեմբերի 5-ի միասնության հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ժամը 15-ին, Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաք է հրավիրված:














