Լրահոս 24/7
02.11.2022

Անվտանգության հարցերով որշումներ կայացնող մարմնի կազմերում երբևէ կին չի եղել՝ առ այսօր. ՄԻՊ

Անվտանգության հարցերով որշումներ կայացնող մարմնի կազմերում երբևէ կին չի եղել՝ առ այսօր. ՄԻՊ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսին: Պաշտպանի ելույթը՝ ստորև.

«Պատիվ է մասնակցել Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը ՄԱԿ 1325 բանաձևի ներքո Հայաստանի մշակած ազգային ծրագրի բացման միջացառմանը։

Այս բանաձևի ու ազգային ծրագրի հետևողական իրականացման կարևորությունն էլ ավելի է հաստատվում տարածաշրջանային ու միջպետական հակամարտությունների աճի ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի ճգնաժամի ֆոնին։ Հայաստանում մենք շատ լավ գիտենք խաղաղության ու անվտանգության գինը, մենք մեր ընտանիքների, հարազատների ու հենց մեր մաշկի վրա արդեն տասնամյակներ ամեն օր զգում ենք խաղաղության ու անվտանգության կործանարար դեֆիցիտը մեր տարածաշրջանում։

«Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» ՄԱԿ Գլխավոր քարտուղարի 2022 թվականի զեկույցն իրոք մտահոգիչ պատկեր է ներկայացնում։ Այսպես, գլոբալ առումով արձանագրվել է ռազմական բյուջեների աննախադեպ աճ՝ հասնելով պատմական մաքսիմումի (2.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի), այն ֆոնին, որ էականորեն նվազել են հակամարտությունների գոտիներում գործող կանանց կազմակերպություններին հատկացվող գումարները։ Անգամ ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղաշինական առաքելություններում կանանց թիվը նվազել մինչև 19% համեմատած 2020թ-ի՝ 23%-ի հետ։ Սրանք պարզ փաստեր են, որոնք կարելի է լրացնել շատ ավելի բարդ վերլուծություններով։ Սակայն պարզ հարց է առաջանում՝ իսկ միգուցե պատճառահետևանքային կապ կա այս տենդենցների միջև՞։

Հարգելի ներկաներ,

Կանանց մասնակցությունը խաղաղաշինությանն ու անվտանգությանը գենդերային հավասարության ապահովման հարց չէ, այն ազգային, տարածաշրջանային ու եթե կուզեք գլոբալ անվտանգության հարց է։

Հայաստանի անվտանգության հարցերով որշումներ կայացնող մարմնի կազմերում (անկախ տարբեր ժամանակահատվածում դրանց տարբեր անուններից ու սահմանադրաիրավական կարգավիճակներից) երբևէ կին չի եղել՝ առ այսօր։

Ո՞րքան կարելի է բնակչության միայն ուղիղ կեսի ինտելեկտի ու իմասնության վրա հիմնել ամբողջ բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը։ Սա անթույլատրելի ճոխություն է։ Բայց մյուս կողմից, մենք՝ կանայք, պետք է գիտակցենք ստեղծված վիճակի լրջությունն ու առավել ակտիվ ու համաձակ լինենք՝ խաղաղաշինության ու անվտանգության ապահովման նախաձեռնություններում, խոսակցություններում, մասնագիտացման հարցերում, քանի որ միայն տղամարդիկ ակնհայտորեն դա լավ չեն անում։ Այլ կերպ ասած՝ մեր բոլորի խաղաղությունն ու անվտանգությունը մեր իսկ բոլորի կարիքն ունի։

Հայաստանի սահմանամերձ համայնքներում իմ այցերն ու շփումները պարզորոշ ցույց են տալիս, որ կանայք ու աղջիկներն առավել խոցելի են զինված հարձակումների, տեղահանումների, ճգնաժամային այլ իրավիճակների ու պարզապես՝ սողացող ու մշտարթուն պատերազմի պայմաններում ուղղակի ամեն օր ապրելու, նպատակներ իրականացնելու, իրենց երեխաներին խնամելու ու դասիարակելու, ընտանիքներ կառուցելու և պահպանելու, աշխատելու հարցերում։ Ադրբեջանի կողմից 2020թ-ին Լեռնային ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը, այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիվ հարձակումը Հայաստանի երեք մարզերի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնաչությանն ու կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ տարհանման ճանապարհները, ու մինչ օրս շարունակվող ներխուժումը, պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը։

Յուրատեսակ խոցելի են զինված ուժերում ծառայող կանայք՝ այնպիսի ռեժիմների ու պետությունների դեմ իրենց պարտքը կատարելիս, որտեղ կնատյացությունն ու հասարակության մեջ կնոջ դերի դեգրադացված պատկերացումներն ուղղակի վտանգավոր չափերի են ու համընդհանուր կանոն։ Այո, վառ օրինակը այս տարվա սեպտեմբերի հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի զարհուրելի գործողություններն են հայ կին զինծառայողների նկատմամբ և առավել վտանգավոր է այն, թե կնատյացության ու էթնիկ ատելիության նման սենտիմենտներն ինչպիսի ընդգրկում ունեն ադրբեջանական հանրության շրջանում: 

Հարգելի ներկաներ,

Ինչպես արդեն ասացի, խաղաղության ու անվտանգության լուծումները մեր կարիքն ունեն ու յուրաքանչյուրս մեր տեղում գործ ունենք անելու։

Ահա այս միտքն է ինձ ոգեշնչել ստեղծելու Պաշտպանին առընթեր կանանց հարցերով խորհուրդ, որտեղ Հայաստանի հատկապես մարզերում գործող կանանց կազմակերպությունների ձայնն առավել լսելի ու մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելն է։ Մեր նպատակն է միավորելու ջանքերը՝ կանանց օրակարգերն առաջ մղելու, կանանց իրավազորելու ու ոգեշնչելու, որ իրավատեր լինեն մեր բոլորի կայուն, խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

Այս տարվա սեպտեմբերի սկզբին կայացած մեր առաջին իսկ հանդիպմանն ընթացքում Խորհրդում համաձայնության ենք եկել մի գործողության ծրագրի շուրջ, որի նպատակն է ավելացնել կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը իրավապահ համակարգերում։

Պայմանավորվել ենք հաջորդիվ աշխատել զինված ուժերում կանանց առավել իմաստալից ներգրավման ուղղությամբ։

Մեր գործողությունների ծրագիրը տրամաբանորեն ներդաշնակ է «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի հետ և ապահովելու է մի շարք գործողությունների ուղղակի կատարումը։

Ամփոփելով, թույլ տվեք բոլորիս շնորհավորել կատարված աշխատանքի համար ու մաղթել ուժ, նվիրում ու եռանդ ծրագիրը կյանքի կոչելու համար»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է